Ոմանց կարծիքով՝ առաջնագիծ գնալը պատժամիջոց է

Ոմանց կարծիքով՝ առաջնագիծ գնալը պատժամիջոց է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, Times․am: Երբ այս երկուսը, այդ գաղափարի հիմնական ջատագովներն այս երկուսն են, առաջարկում են ընդդիմադիր հանրահավաքներին ու ցույցերին մասնակցող երիտասարդներին հավաքագրել ու ուղարկել առաջնագիծ, ապա մտածողության հետ կապված ակնհայտ խնդիրներ ունեն։ Այս մասին գրում է Yerevan Live տելեգրամ ալիքը։

Առնվազն պետք է տրամաբանությունից զուրկ լինել, չհասկանալու համար, որ նման առաջարկով առաջին հերթին վիրավորում են հենց առաջնագծում կանգնած տղերքին։

Ըստ այդ առաջարկի, ստացվում է, որ առաջնագիծ գնալը պատժամիջոց է, ինչը կարող են դամոկլյան սրի նման կախել ընդդիմադիր գործունեություն ծավալողների գլխին։

Բացի այդ, առաջնագիծ գնալուց խոսալու բարոյական իրավունք ունի միայն նա, ով ինքն է կանգնած առաջնագծում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում