Դեռևս պարզ չէ, թե ինչ իրական պատճառներ ունի սահմանի հարաբերական դադարը. Տիգրան Աբրահամյան

Դեռևս պարզ չէ, թե ինչ իրական պատճառներ ունի սահմանի հարաբերական դադարը. Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, Times․am: Այս պահին, թեև հարաբերական դադար է առաջնագծում, բայց դեռևս պարզ չէ, թե ինչ իրական դրդապատճառներ դա ունի, խորհրդարանում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։

«Արդյոք դա պայմանավորվա՞ծ է Հայաստանի իշխանությունների առաջարկներով կամ որևէ բանավոր պայմանավորվածությամբ, որը կարող է ինչ-որ փուլում երաշխիքներից վերածվել իրավական ուժ ունեցող որևէ փաստաթղթի, թե՞ դա պայմանավորված է առաջնագծի տարբեր ուղղություններվ, այդ թվում՝ Նախիջևանի ուղղությամբ տեղի ունեցող վերախմբավորումներով։

Դա կարող է նոր սպառնալիքներ ստեղծել և՛ Հայաստանի, և՛ Արցախի Հանրապետությունների համար», – ասաց Տիգրան Աբրահամյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում