Իրանական բանակը կարող է ներթափանցել ոչ միայն Սյունիք, այլեւ ավելի խորը

Իրանական բանակը կարող է ներթափանցել ոչ միայն Սյունիք, այլեւ ավելի խորը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, Times․am: Եթե ​​իրանական զորքերը մտնեն Հայաստան, ապա կարող են ներթափանցել ոչ միայն Սյունիք, այլեւ ավելի խորը եւ հնարավոր է` մինչեւ երկրում իշխանափոխություն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Նա Իրանն այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ամենամոլի հակառակորդն անվանեց, որը Խամենեիի մակարդակով նշել է, որ միջանցք չի լինելու։ Փորձագետը դա բացատրեց նրանով, որ միջանցքից ամենաշատը կտուժի Իրանը, որը շրջապատված է լինելու Թուրքիայից մինչեւ Պակիստան, ուստի Թեհրանը չի կարող դա թույլ տալ եւ միայն ինքը կգործի։

«Մնացած բոլորը կարող են միայն այս կամ այն ​​դիրքորոշմամբ հանդես գալ»,- կարծում է քաղտեխնոլոգը։

Նրա խոսքով` Արեւմուտքը Թուրքիայի հետ միասին փորձում է անել ամեն ինչ, որպեսզի միջանցքը դուրս գա Ռուսաստանի վերահսկողությունից, քանի որ, ըստ պլանի, այն պետք է բաց ճանապարհ լինի Արեւմուտքի համար դեպի Կենտրոնական Ասիա, Պակիստան, Արեւելյան Չինաստան, որտեղ ապրում են ույղուրները:

«Ադրբեջանն ասաց, որ չի նահանջի Զանգեզուրի միջանցքը բացելու խնդրից, քանի որ եթե այն բացվի, ապա Ադրբեջանը տարածաշրջանային երկիր կդառնա եւ կդառնա Արեւմուտքի կարեւոր գործընկերը թուրքական մեծ տարածաշրջանում։ Ռուսաստանի համար միջանցքը եւս անընդունելի է, բայց, հաշվի առնելով Ուկրաինայում ձախողումները եւ Թուրքիայի հետ հարաբերությունները սրելու դժկամությունը, Կրեմլը կարող է համաձայնել Մոսկվայի վերահսկողության տակ գտնվող միջանցքի ստեղծմանը, ինչն Արեւմուտքին ձեռք չի տալիս, որը համաձայն է վերահսողությանը Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից, ինչին Ռուսաստանը, իր հերթին, դեմ է»,- ընդգծեց Բադալյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում