ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ և Հայաստանի բարեկամ, հանձնառու է աջակցել բանակցային կայուն, խաղաղ գործընթացին

ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ և Հայաստանի բարեկամ, հանձնառու է աջակցել բանակցային կայուն, խաղաղ գործընթացին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, Times․am: «Իմ այցը շատ ավելի վաղ էր պլանավորված․ անցած շաբաթվանից, բայց այնպես ստացվեց, որ մենք այստեղ եկանք այն պահին, երբ կարող ենք նաև անձամբ խիստ դատապարտել Ադրբեջանի անընդունելի և սպառնալից գործողությունները, որոնք վտանգում են խաղաղության գործընթացի հաջողությունը», – այսօր Երևանում՝ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում ելույթի ժամանակ ասաց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտարարեց՝ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

«Միացյալ նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և Հայաստանի բարեկամ, հանձնառու է աջակցել բանակցային կայուն, խաղաղ գործընթացին, կարգավորմանը։ ԱՄՆ-ն վաղուց ի վեր նշել է, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ։ Շարունակաբար պահպանվող ռազմական գործողությունները նորանոր կյանքերի կորստյան են հանգեցնելու, նորանոր տեղահանությունների, և մեծ գին է վճարվելու դրա համար», – ասաց Նենսի Փելոսին։

Նա հավելեց՝ ԱՄՆ-ն հետևում է այս խնդրին։

«Նախագահ Բայդենի և Կոնգրեսի համար սա առաջնահերթ ուղղություն է, և մենք անվտանգության, կայունության և խաղաղության հարցերում Հայաստանի և Ադրբեջանի միջև հանձնառու ենք», – ասաց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում