Իշխանությունները երկրի անվտանգությունն ավելի ցածր են գնահատում, քան անձնական շահերը. տեսանյութ

Իշխանությունները երկրի անվտանգությունն ավելի ցածր են գնահատում, քան անձնական շահերը. տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, Times․am: Իշխանությունները քաղաքական վախ ունեին, որ իրենց նկատմամբ մարդկանց դժգոհությունը չառաջանա և չէին բարձրաձայնում Ադրբեջանի թշնամանքի մասին, ասուլիսում նշեց նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Փոխանակ քայլեր ձեռնարկեինք դրանց մեր գյուղերից հեռացնելու, ցույց տանք, որ մեր գյուղերի համար մեկուսացման, հումանիտար խնդիրներ են առաջանում, հիշում եք, թե ինչ արշավ սկսվեց. պետական բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում էին, թե ադրբեջանցիներն իրենց դիրքերում են, որևէ խնդիր չունենք։ Այս ամենը հիմքեր էին ադրբեջանական իշխանությունների համար, ամրացնում էր նրանց, որովհետև մենք ենք ասել, թե դուք ձեր դիրքերում եք գտնվում»։

Թաթոյանն ասաց, թե իշխանությունները երկրի անվտանգությունն ավելի ցածր են գնահատում, քան անձնական շահերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում