Հրդեհ՝ Խոսրովի անտառում

Հրդեհ՝ Խոսրովի անտառում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, Times․am: Սեպտեմբերի 21-ին, ժամը 19:20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գառնի գյուղից Խոսրովի արգելոց տանող ճանապարհին։

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հինգ օպերատիվ խումբ, հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատներից վեց խումբ։

ԱԻ նախարարության հաղորդմամբ, հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 22-ին, ժամը 07։31-ին։

Ըստ նախնական տվյալների՝ համայնքային տարածքում այրվում են մոտ 40 հա խոտածածկույթ և թփեր, իսկ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Եղնիկի դուրան» կոչվող հատվածում՝ մոտ 1․5 հա խոտածածկույթ և 25 ծառ։

Դեպքի վայրում է գտնվել ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հ. Եմիշյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում