AM | RU
USD
EUR
RUB

35 ՀԿ-ներ պահանջում են ոստիկանապետի պաշտոնանկությունը

 

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, Times․am: Հայաստանյան 35 հասարակական կազմակերպություններ պահանջում են ՀՀ ոստիկանապետը Վահե Ղազարյանի պաշտոնանկությունը:

Նրանց տարածած հայտարարության մեջ ասվում է.

«2022 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առավոտյան, Եռաբլուր զինվորական պանթեոնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ, ոստիկանության ծառայողները, բռնի ուժ կիրառելով, բերման ենթարկեցին զոհված զինծառայողների՝ ի սկզբանե խաղաղ և օրինական պահվածք ցուցաբերող հարազատներին:

Ոստիկանության ծառայողները՝ անհամաչափ ուժի գործադրման և կազմակերպված ապօրինության արդյունքում բերման են ենթարկել 37 քաղաքացու, որոնց մեծ մասը զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ են: Առկա են նաև արժանահավատ տեղեկություններ գործողության ընթացքում՝ զոհված զինծառայողների ծնողներից մի քանիսին մարմնական վնասվածքներ հասցնելու մասին: Գործողության արդյունքում խախտվել են քաղաքացիների՝ Հայաստանի Սահմանադրությամբ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և Հայաստանի օրենսդրությամբ երաշխավորված մի շարք իրավունքներ:

Դատելով այն հանգամանքից, որ զոհված զինծառայողների հարազատները բերման ենթարկվելուց հետո բաժիններում ևս ենթարկվել են ապօրինի հետապնդման (նրանց նկատմամբ վարչական իրավախախտման մասին արձանագրություններ են կազմվել), իսկ բերման ենթարկելու գործողությանը մասնակցել են ոստիկանության ու ոստիկանության զորքերի տարբեր ստորաբաժանումների մեծ թվով ծառայողներ, կարելի է վստահաբար պնդել, որ գործողությունը կատարվել է առնվազն ոստիկանության ղեկավար անձնակազմի հրամանով:

Ոստիկանության ու ոստիկանության զորքերի այդ ստորաբաժանումների միասնական վերադասը (պետը) ոստիկանապետ Վահե Ղազարյանն է, որն անմիջականորեն ենթակա է վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս հայտարարում ենք, որ անընդունելի է Հայաստանի ոստիկանության ղեկավարության կողմից քաղաքացիների նկատմամբ ապօրինի ուժային գործողություն կատարելու հրամանների արձակումը և կատարումը: Իսկ պետության պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն կատարելու և ազատությունից ապօրինի զրկելու հրամանների արձակումը նաև հատում է բարոյականության բոլոր շեմերը:

Հարկ է նկատել, որ զոհված զինծառայողների հարազատների և ծնողների նկատմամբ կազմակերպված բռնությունը նաև խիստ բացասաբար է անդրադառնում այս օրերին Հայաստանի սահմանները ադրբեջանական ագրեսիայից պաշտպանող զինվորների բարոյահոգեբանական վիճակի վրա:

Ոստիկանության՝ նման ոճով ղեկավարումը ոչ միայն չի բխում 2018 թվականի հեղափոխության և, առհասարակ, ժողովրդավարության արժեքներից, այլև համալրում է այդ արժեքներին հակասող ու նախկինում արձանագրված մի շարք պրոցեսների ցանկը (ինչպիսին է բարեփոխումների խոչընդոտումը, ներսում կոռուպցիայի դեմ պայքարի պակասը և հանցավորության դեմ արդյունավետ պայքարի անկարողությունը):

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները համարում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է պաշտոնից ազատի (համապատասխան միջնորդություն ներկայացնելով ՀՀ նախագահին) ոստիկանության պետ Վահե Ղազարյանին:

Հակառակ պարագայում, զոհված զինծառայողների հարազատների նկատմամբ ապօրինի բռնությունների և վկայակոչված այլ խնդիրների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա:

Միևնույն ժամանակ, անդընունելի ենք համարում տեղի ունեցածի կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից արձագանքի և գնահատականի բացակայությունը, առավել ևս՝ իշխանական խմբակցության որոշ ներկայացուցիչների կողմից ոստիկանության այս հանցավոր պահվածքն արդարացնելու փորձերը։

Հավելենք, որ համարում ենք, որ ոստիկանական կազմակերպված այս հանցագործության հրաման արձակողներին քրեական հետապնդման ենթարկելը լուրջ ցուցիչ է լինելու՝ Հայաստանում դատաիրավական համակարգի անկախության վերաբերյալ:

1. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

2. «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»

3. Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

4. «Վարորդի ընկեր» իրավապաշտպան ՀԿ

5. «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն

6. Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

7. «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

8. «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ

9. «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

10. «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ

11. «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն

12. «Կանանց իրավունքների տուն» ՀԿ

13. «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

14. «Խաղաղության երկխոսություն» ՀԿ

15. «Փինք» իրավապաշտպան ՀԿ

16. «Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ

17. «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ

18. «Իրավունքի ուժ» ՀԿ

19. «Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամ

20. «Սոսե կանանց հիմնահարցեր» ՀԿ

21. «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»

22. Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

23. «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ» ՀԿ

24. Հանրային լրագրության ակումբ

25. Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

26. «Տաթևիկ» ՀԿ

27. «Մարդու իրավունքների տուն Երևան» ՀԿ

28. Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

29. «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ

30. Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամ

31. «Լրագրողներ Հանուն մարդու Իրավունքների

32. Երիտասարդական ակումբների դաշնություն

33. «Ընտանիք և համայնք» ՀԿ

34. «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ

35. «Առաքելություն Հայաստան» ՀԿ

Լրահոս
Երբ մարդն ինֆորմացիոն արտահոսք է անում, սակայն չունի բավարար հզորություն, նրան անվանում են հիմար Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է սահմանին աշխատանքներ իրականացնող շինարարական տեխնիկայի ուղղությամբ Խաղաղության համաձայնագրի առաջարկները Մոսկվան փոխանցել է Երևանին ու Բաքվին Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Հայաստանն Ադրբեջանին է հանձնել ադրբեջանցի 6 զինծառայողի մարմին Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի մայրաքաղաք Պրահա Աշխարհը ողջունեց հայ ռազմագերիների վերադարձը՝ որակելով այն մարդասիրական քայլ Նուբարաշենում ամուսինը սպանել է կնոջը և վերցնելով նոր ծնված երեխային փախուստի դիմել Այս անգամ Փաշինյանի սուտն անցավ բոլոր հնարավոր սահմանները. Ավետիք Չալաբյան Նիդերլանդների խորհրդարանի մի խումբ պատգամավորներ բարձրաձայնել են Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին Նախկինում բանակցային սեղանին Ալիևն էր ճնշված և ոչ հայկական կողմը․ քաղաքագետ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ Հաջողությամբ ավարտվեց ՀՀ արժեթղթերի շուկայում կորպորատիվ պարտատոմսերի խոշորագույն ծրագիրը Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Ադրբեջանական գերությունից հայրենադարձված զինծառայողներից 10-ն այս պահին հարցաքննվում են, իսկ 7 հոգին տեղափոխվել են հիվանդանոց Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում «Արաբկիր» մանկական պոլիկլինիկայի պետպատվերը սպառվել է․ ծնողները ստիպված են վճարել «անվճար» ստուգման համար Ի՞նչն է ավելի կարևոր՝ ադրբեջանական գազը, թե հայկական արյունը․ ԵԽ պատգամավորը դիմել է Բորելին Սամակատով (ինքնագլոր) երթևեկության բանուկ հատված մտնելը վթարային իրավիճակներ է ստեղծում վարորդների համար Վիրավոր զինծառայողներից 61-ը դուրս է գրվել․ ծայրահեղ ծանր վիճակով վիրավոր այս պահին այլևս չկա. ՊՆ Ազգությամբ հայ 18 մարզիկներ հնարավորություն կունենա կրկին ներգրավվել Հայաստանի հավաքականներում․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը Ադրբեջանի «Յաշմա», «Կոմանդո» ջոկատները աննախադեպ դաժանություններ են արել․ Թաթոյանը՝ Fox New-ին Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ. Փաշինյանի ուղերձը՝ ուսուցիչներին Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել Վաղը տեղի կունենա Փաշինյան-Էրդողան հանդիպումը Իրանում 5․5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է նաև Հայաստանում Երևանի և 9 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Վիրավորական է այդ փաստաթղթի համեմատությունը գործող կառավարիչների կողմից խայտառակ պայմաններով ստորագրման պատրաստվող պայմանագրի հետ Ադրբեջանական կողմն ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների․ ՀՀ ՊՆ-ն հրապարակել է նրանց անունները Հաստատվել է ՃՈ հրամանատարի մեղավորությունը Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վրաերթում Ցանկացած վայրագության համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Հայոց պետականությունը և Հայ ժողովուրդը կանգած են գոյաբանական սպառնալիքի առջև․ «Հայաստան» խմբակցություն Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում 36 ժամ ջուր չի լինի Բաքվում ԱՄՆ դեսպանությունը կոչ է արել պատասխանատվության ենթարկել հայ ռազմագերիներին գնդակահարողներին Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Շատ հնարավոր է, որ ՀԱՊԿ-ն որոշում կայացնի դուրս գալ Հայաստանից. Ալեն Սիմոնյան Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործություն թույլ տված ադրբեջանցի զինծառայողներին Ինչ է ուզում Ռուսաստանը Հայաստանից. «Հավաստի աղբյուրը» շարունակում է բացահայտումները Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին առաջարկել է ստանձնել Արցախի պետնախարարի պաշտոնը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan