Իրանի զինված ուժերի զորահանդես Է սկսվել Թեհրանում եւ երկրի այլ քաղաքներում

Իրանի զինված ուժերի զորահանդես Է սկսվել Թեհրանում եւ երկրի այլ քաղաքներում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, Times․am: Սեպտեմբերի 22-ին Թեհրանում Իսլամական Հեղափոխության հիմնադիր իմամ Խոմեյնիի դամբարանի մոտ եւ ամբողջ Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) սկսվել Է զորահանդես՝ բանակի, ինչպես նաեւ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ, Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) ռազմածովային եւ ռազմատիեզերական ուժերի մասնակցությամբ:

Ինչպես նշում Է IRNA գործակալությունը, զորահանդեսը նվիրված Է Սրբազան պաշտպանության շաբաթին, որը նախօրյակին սկսվել Է 1980 թվականին բռնկած իրանա-իրաքյան զինված հակամարտության տարելիցի օրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ավանդաբար այդ օրերն Իրանում անցկացվում են երկրի ռազմական ներուժի ցուցադրման միջոցառումներ, այդ թվում՝ ռազմական տեխնիկայի զորահանդես Թեհրանում եւ ռազմանավերի ստուգատես Բենդեր Աբասում:

Բացի դրանից Բանակի եւ ԻՀՊԶ-ի հրամանատարության ներկայացուցիչները հաշիվ են տալիս պաշտպանական նախագծերի իրականացման, ազգային պաշտպանա-արդյունաբերական համալիրի վերջին նվաճումների մասին: «Սրբազան պաշտպանությունը դրեց իրանցի ժողովրդի նոր կյանքի սկիզբը, որը կոչված Է կերտելու պատմությունը եւ ավանդ ներդնելու ուժերի գլոբալ հավասարակշռության փոփոխության մեջ,- մեջբերում Է անում IRNA-ն զորահանդեսում Իրանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ գեներալ մայոր Մոհամադ Բաղերիի խոսքից:- Սրբազան պաշտպանությունը բոլորին ապացուցեց, որ արժանի կյանք ապրելու եւ անվտանգություն, հարմարավետություն եւ առաջընթաց վայելելու համար անհրաժեշտ Է լինել ուժեղ եւ հզոր, տալ հակահարված:

Մեր ռազմական հզորությունը նախատեսված Է միայն պաշտպանության համար, եւ այժմ օդը, երկիրը, ծովն ու տիեզերքը վկաներն են Իրանի Իսլամական Հանրապետության հզորության աճի»: «Ինչպես մենք բազմիցս հայտարարել ենք, չեն հանդուրժի տարածաշրջանի սահմանների փոփոխություն, եւ մենք երկու երկրներին՝ Ադրբեջանին եւ Հայաստանին, խորհուրդ ենք տալիս լուծել իրենց խնդիրները խաղաղ միջոցներով եւ երկխոսության ճանապարհով,- նշել Է ԻԻՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը:

– Մենք հակամարտություններ եւ պատերազմներ չենք սանաձազերծում, բայց եւ լռության չենք մատնում, երբ դրանք սկսվում են: Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանը լինի ազատ սպառնալիքներից եւ բարեկամությամբ ու համագործակցությամբ լի Արեւմտյան Ասիայում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում