Ռոնալդինյոն չափազանց շատ էր սիրում կանանց ու սառը գարեջուր, հակառակ դեպքում մինչև 60 տարեկան կխաղար

Ռոնալդինյոն չափազանց շատ էր սիրում կանանց ու սառը գարեջուր, հակառակ դեպքում մինչև 60 տարեկան կխաղար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, Times․am: Ադրիանո Գալիանին բնութագրել է Ռոնալդինյոյին։

«Կծեծեի նրան հանդիպելու դեպքում։ Նրա կարգն անսահման էր։

Դինյոն, ինչպես բոլոր բրազիլացիները, խաղադաշտից դուրս շատ բաներով էր տարված․ նա սիրում էր գեղեցիկ սեռին ու սառը գարեջուր, հակառակ դեպքում իր տաղանդով մինչև 60 տարեկան կխաղար։ Ռոնալդինյոյի տաղանդն անվիճելի է։

Մենք ունեցել ենք նաև Ռիվալդո․ ևս մի շատ լավ խաղացող, որին նույնպես դուր էր գալիս լավ կյանքը»,- ասել է «Միլանի» նախկին փոխնախագահը, որը հիմա աշխատում է «Մոնցայում»։

Ռոնալդինյոն «Միլանում» հանդես է եկել 2008-2011 թվականներին, գրում է Armsport.am-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում