Հայոց Բանակի հարվածը Նիկոլ Փաշինյանին

Հայոց Բանակի հարվածը Նիկոլ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, Times․am: ՀՀ սահմանների վրա Ադրբեջանի հարձակման նոր փորձը, որը թշնամու կողմից նախաձեռնվեց սեպտեմբերի 13-ին, կարևոր փոփոխություններ է մտցրել հայ-ադրբեջանական հարաբերությունների՝ Ալիև և Նիկոլի օրակարգում։ Այս մասին գրում է Պատերազմներ տելեգրամ ալիքը։

Բանը նրանում է, որ Բաքուն ու Երևանը, որոնք վաղուց էին նախապատրաստում այսպես կոչված խաղաղության պայմանագիրը և կարծում էին, թե 44-օրյա պատերազմում պարտության մատնված հայ ժողովուրդը հազիվ թե ընդդիմանա դրա ստորագրմանը, տեսան, որ ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, որքան թվում էր առաջին հայացքից։

Ապրիլի վերջից Հայաստանում սկիզբ առած բողոքի ցույցերը վերջիվերջո հանգեցին նրան, որ հայ ժողովրդի՝ Արցախի հիմնախնդրի հետ կապված կարծիքը դարձավ Հայաստանի ներքին և տարածաշրջանային քաղաքականության կարևոր գործոն։

Վախենալով կորցնել իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանը վերջին ամիսներին բազմիցս է ստիպված եղել հետաձգել Ալիևին տրված խոստումների կատարումը։ Բանը հասել է նրան, որ ադրբեջանական կողմը որոշել է հայ ժողովրդի պահանջկոտ ոգին կոտրել Հայաստանի վրա նոր հարձակմամբ և ստիպել, որպեսզի ՀՀ քաղաքացիները վերջապես տեղի տան ու համակերպվեն Արցախի կորստի մտքին։

Սա ելք էր նաև Փաշինյանի համար, որը նախ հույս ուներ պատերազմական իրավիճակն օգտագործել ներքին ընդդիմախոսներին լռեցնելու համար և ապա՝ կրկին մտնել բանակի ու ազգի փրկչի դերի մեջ և Ադրբեջանի պահանջները բավարարելու ընթացը ներկայացներ որպես խաղաղություն ունենալու միակ ճանապարհ։

Վստահ ենք, թե՛ Ալիևը և թե՛ Նիկոլը համոզված էին, որ Հայոց Բանակը չի դիմանա Ադրբեջանի հարվածներին։ Սակայն այս անգամ այդ սպասումենրը չարդարացան. ՀՀ ԶՈւ-ն արժանի հակահարված հասցրեց Ադրբեջանին՝ վերջինիս պատճառելով կենդանի ուժի ահռելի կորուստներ։ Այո, հայկական կողմը նոր դիրքեր կորցրեց, բայց, միևնույն է, թշնամուն պատճառած կորստների մեծ թիվը զգալիորեն բարձրացրեց Հայոց Բանակի ոգին։

Եվ սա արդեն մեծ խնդիր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են խաղաղության պայմանագիր պարտադրել հայ ժողովրդին։ Ժողովուրդը ոտքի է, Բանակը ոգևորված։ Իրավիճակը փոխելու համար մարդկանց մեջ փորձում են խուճապ տարածել՝ պնդելով, թե ահռելի պատերազմ է լինելու, որի ընթացքում հրթիռակոծվելու են ՀՀ բոլոր քաղաքները։

Այս ամենը արվում է մեկ պարզ պատճառով՝ զիջումներ կորզել հայ ժողովրդից, բայց պահպանել Նիկոլի իշխանությունը։ Եվ եթե մեր բանակն այդքան լավ չմարտնչեր վերջին օրերի բախումներում, ապա այդ ծրագիրն արդեն իրականացված կլիներ։ Սակայն հայ զինվորները փոխեցին դեպքերի ընթացքը և հիմա Նիկոլի իշխանության հարցը բառի բուն իմաստով մազից է կախված։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում