AM | RU
USD
EUR
RUB

Մալաթիայում հնչած կրակոցների և երկու անձի սպանության դեպքը բացահայտվել է. տեսանյութ

 

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, Times․am: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ մեկ անձի սպանության, ինչպես նաև մեկ անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով, 2022 թվականի սեպտեմբերի 24-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Վանթյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ինքնաձիգից կրակոցներ են արձակվել մի խումբ այլ անձանց ուղղությամբ, որի ընթացքում նրանցից մեկը սպանվել է, իսկ մեկ այլ տղամարդ հրազենային վիրավորումներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հիշյալ տղամարդու դին, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատագենետիկական, դատաձգաբանական, դատաքիմիական համալիր փորձաքննություններ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի՝ 1995 թվականին ծնված բնակիչ է:

Վերջինս ձերբակալվել է՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով:

2022 թվականի սեպտեմբերի 25-ին` ժամը 04։00-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վիրավորմամբ իրենց մոտ տեղափոխված տղամարդը մահացել է։

 

Լրահոս
Հակառակորդը նռնականետ է կիրառել Արցախում։ Երկու վիրավոր ունենք Չեն դադարում առավելապաշտական և ռազմատենչ հայտարարությունները, հայկական կողմին ուղղված անհիմն մեղադրանքները և ուժի գործադրման սպառնալիքները. Միրզոյան Երեկ ստացանք խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանին ներկայացրած մեր դիտարկումների պատասխանները Ընտրեք 2023-ի տարվա թռչնին. քվեարկություն Իլհամ Ալիևը հանդիպել է ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիկերին Ռուսական բանակը փոքր հաջողություններ է արձանագրել Ուկրաինայում Եվրոպայի դժբախտությունը։ Բելգիա-Մարոկկո խաղի հետևանքները Արտարժույթի փոխարժեքը Հայաստանում Գեղեցիկ և հետաքրքիր խաղային օր Ֆուտբոլի ԱԱ-ում։ Օրվա հանդիպումների ժամանակացույց Google-ի գաղտնի ծրագրերը սպառնում են ընկերության աշխատակիցներին Ի՞նչ օգնություն է առաջարկել ՀԱՊԿ-ը Հայաստանին Թուրքական բանակը պատրաստվում Սիրիա ներխուժել Ադրբեջանի ՊՆ-ն ակտիվացնում է տեղեկատվական ահաբեկչությունը 960․000 շվեյցարական ֆրանկ կհատկացնի Հայաստանի սահմանամերձ համայնքներին աջակցելու համար Աշխարհի նոր չեմպիոն ունենք Վ. Պուտինը նոր թափ է հաղորդում հայ-ադրբեջանական բանակցություններին Մենք նրան Ավո էինք կոչում… Ռուսաստանը և Չինաստանը «ոսկե ռեկորդ» են սահմանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռազմատենչ հայտարարություններ է արել Իրանի հասցեին Նոր շրջադարձ հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Չեղարկվել է Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումը Թշնամին տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ ԱԱ-2022. ի՞նչ հանդիպումներ են կայանալու այսօր Լույս է տեսել Սամվել Կարապետյանի «Արցախի մանրատեղանունները» աշխատությունը 2021-2022թթ.-ին Ակբա բանկը շուրջ 246.000.000 ՀՀ դրամ է տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին Ռուսաստանն արդյունավետ է համարում Ուկրաինայի կրիտիտկական ենթակառուցվածքները ոչնչացնելու մարտավարությունը ՌԴ Պետդուման ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենք է ընդունել Ի՞նչ խնդիրներ կարող են ՆԱՏՕ-ի համար առաջացնել Լեհաստանին մատակարարվող Patriot համակարգերը Հայ և ռուսական կողմերը համաձայնության են եկել։ Հայտնի է, թե ինչքան է վճարելու Հայաստանը գազի համար Սահմանում վիրավոր ունենք Երևանում կայացել է Փաշինյանի և Պուտինի հանդիպումը Ճապոնացի ֆուտբոլասերի անհավանական վարքագիծը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները` ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգում Ուկրաինայի էներգահամակարգում կոլապս է Արցախի Սահմանադրության փոփոխության նախագիծը հանվել է շրջանառությունից Կքննարկվեն Հայաստանին օգնության տրամադրման համատեղ միջոցառումները «Еще чего!». Լավրովի արձագանքը՝ հայաստանցի լուսանկարչի խնդրանքին Վլադիմիր Պուտինը ժամանեց Երևան Դավիթ Բաբայանն ու մի շարք այլ նախարարներ ազատվել են պաշտոններից Վիվա-ՄՏՍ-ն առաջարկում է լավագույն սակագին. 7 Դ/ՄԲ՝ Վրաստանում, Եգիպտոսում, ԱՄԷ-ում և 50 այլ երկրում ռոումինգում գտնվելիս Դրամի փոխարժեքը Հայաստանում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan