ԱՄՆ-ն հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործին. դեսպանությունը զորակցություն է հայտնել

ԱՄՆ-ն հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործին. դեսպանությունը զորակցություն է հայտնել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, Times․am: Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը սեպտեմբերի 27-ին ՝ 44-օրյա պատերազմի 2-րդ տարելիցի կապակցությամբ ցավակցել և իր զորակցությունն է հայտնել պատերազմի հետևանքով զոհվածների, վիրավորների ընտանիքներին։

Դեսպանության տարածած հաղորդագրությունում մասնավորապես նշված է. «Սեպտեմբերի 27-ին հիշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության զոհերին և ցավակցում ու զորակցում ենք զոհվածների, վիրավորների ընտանիքներին։ Միացյալ Նահանգները հանձնառու է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործին»:

Դեսպանությունը կից հրապարակել է նաև լուսանկար, որում դեսպան Լին Թրեյսին մոմ է վառում Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում