Տղերք, ուշադիր եղեք, դուք արդեն գիտեք, թե ինչ արձագանք են ստանում ռուսական ձախողումները հայ-ադրբեջանական սահմանում

Տղերք, ուշադիր եղեք, դուք արդեն գիտեք, թե ինչ արձագանք են ստանում ռուսական ձախողումները հայ-ադրբեջանական սահմանում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, Times․am: «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը իր տելեգրամ ալիքում գրում է․

«Ուկրաինայում ընթացող մարտական գործողություններում ռուսական կողմի հերթական մեծ ձախողումն է հասունանում։ Ամենայն հավանականությամբ, ուկրաինացիները կկարողանան հետ գրավել Լիման քաղաքը և էլ ավելի զարգացնել մի քանի օր առաջ Խարկովի ուղղությամբ ձեռք բերած ռազմական հաջողությունները։ Քաղաքն արդեն գրեթե շրջափակման մեջ է, ինչը նշանակում է, որ այդ ուղղությամբ ընթացող մարտերի վերջնարդյունքը կարող է շատ շուտ արձանագրվել։

Այս ամենի մասին ես գրում եմ որպես զգուշացում մեր Զինված Ուժերին։ Տղերք, ուշադիր եղեք։ Դուք արդեն գիտեք, թե ինչ արձագանք են ստանում ռուսական ձախողումները հայ-ադրբեջանական սահմանում։ Ուշադիր և զգույշ եղեք»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում