Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, Times․am: Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը հորդորել է իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը, քանի դեռ դրա հնարավորությունները կան։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«ԱՄՆ քաղաքացիները չպետք է այցելեն Ռուսաստան, և նրանք, ովքեր բնակվում կամ ճանապարհորդում են Ռուսաստանում, պետք է անհապաղ լքեն երկիրը, քանի դեռ կոմերցիոն ուղևորությունների սահմանափակ հնարավորություններ կան»,- ասվում է դեսպանատան տարածած հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում