Աշխարհը փլուզվում է. տարածաշրջանում չկա մի երկիր, որ այս ցնցումից հարվածի իր բաժինը չի ստանալու. Նիկոլ Փաշինյան

Աշխարհը փլուզվում է. տարածաշրջանում չկա մի երկիր, որ այս ցնցումից հարվածի իր բաժինը չի ստանալու. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, Times․am: Ինձ համար ակնհայտ է, որ մենք 3 հիմնական ռազմավարական ուղղություններով պետք է շարժվենք: Այս մասին այսօր Կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի՝ առաջինը՝ պետք է բոլոր ջանքերը գործադրել Հայաստանի շուրջ տևական խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ, երկրորդը՝ պետք է հետևողականորեն շարունակել կրթության ոլորտում բարեփոխումները, և հաջորդը՝ բանակում պետք է հետևողական բարեփոխումներ իրականացվեն:

«Այս երեք օրակարգային առաջնահերթությունները պետք է դառնան այն լոկոմոտիվը, որով պետք է առաջնորդել Հայաստանն այս համաշխարհային փոթորիկի մեջ»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ աշխարհն այսօր բոլորի աչքի առաջ փլուզվում է և սրանում ոչ մի չափազանցություն չկա.

«Այսօր ես կասեմ, որ, գոնե, Եվրասիական տարածաշրջանում չկա մի երկիր, որ այս ցնցումից հարվածի իր բաժինը չի ստանալու, ու մենք այս փլուզման գործընթացի մեջ պետք է լինենք կրկնակի ճկուն, կրկնակի ինտելեկտուալ, կրկնակի դիմադրողական, որ կարողանանք մեր երկիրը, այս փոթորկված օվկիանոսի միջով անցկացնելով, հասցնենք խաղաղ նավահանգիստ, իսկ սրա համար մեզ պետք է հատուկ կամք, հատուկ իմաստնություն, հատուկ աշխատասիրություն, հատուկ հետևողականություն», – ասաց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում