Մենք գործ ունենք վայրենիների հետ. Զոհրաբ Մնացականյանը` հայ գերիների գնդակահարության մասին

Մենք գործ ունենք վայրենիների հետ. Զոհրաբ Մնացականյանը` հայ գերիների գնդակահարության մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, Times․am: Ադրբեջանցի ագրեսորների կողմից հայ զինծառայողների գնդակահարության ահասարսուռ կադրերը հարված են ԱՄՆ-ի ու ԵՄ-ի` խաղաղության հասնելու ջանքերին: Այս մասին իր թվիթերան միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Ադրբեջանցի ագրեսորների կողմից հայ զինծառայողների գնդակահարության ահասարսուռ կադրերը հարված են ԱՄՆ-ի ու ԵՄ-ի` խաղաղության հասնելու ջանքերին: Մենք գործ ունենք վայրենիների հետ:

Ոչ մի առաջխաղացում չի կարելի ակնկալել` առանց ադրբեջանցիների նկատմամբ գործողությունների: Պատժամիջոցներ, զինամթերք ու դեօկուպացիա: Հիմա»,- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում