Նման հիմարություն միայն այս իշխանության ներկայացուցչի գլխում կարար ծնվեր․ քաղաքագետ

Նման հիմարություն միայն այս իշխանության ներկայացուցչի գլխում կարար ծնվեր․ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, Times․am: «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը իր տելեգրամ ալիքում գրում է․

Արարատ Միրզոյանն Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում ասել է, որ «Ադրբեջանի ԶՈւ իրականացրած պատերազմական հանցագործությունները հստակ գնահատականի պետք է արժանանան միջազգային ատյանների կողմից, իսկ հանցագործները` պատասխանատվության ենթարկվեն»:

Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ է ասել այս խոսքերը: Աբսուրդ: Տեսնես հույսն ինչի՞ն է դրել:

Իսկ ամենակարևորը գիտե՞ք որն է: Այն, որ ես հավատում եմ, որ նման բան է ասել Բայրամովին: Կարող է նույնիսկ աջակցություն խնդրած լինի Ադրբեջանի արտգործնախարարից: Նման հիմարություն միայն այս իշխանության ներկայացուցչի գլխում կարար ծնվեր:

Երկրորդ ճշմարտությունը, որ կար ՀՀ ԱԳՆ այսօրվա հաղորդագրության մեջ, Ստեփանակերտի և Բաքվի միջև «քննարկումների մեխանիզմ» ստեղծելու մասին առաջարկն էր, որը Երևանը հիմա փորձում է որպես սեփական նախաձեռնություն ներկայացնել: Պատկերացնու՞մ եք: Արցախը հանձնում ու դա որպես ձեռքբերում են մատուցում: Բա դավաճանն էլ ո՞նց է լինում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում