AM | RU
USD
EUR
RUB

Իսպանական լրատվամիջոցները անդրադարձել են Ադրբեջանի ռազմական հանցագործություններին

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, Times․am: Իսպանական լրատվամիջոցներն անդրադարձել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, իսպանական «Europa Press» գործակալությունը «ԵՄ-ն պահանջում է հետաքննել ադրբեջանցի զինվորների կողմից հայ զինծառայողների ենթադրյալ մահապատիժները» վերնագրով նյութ է հրապարակել, որում տեղադրել են Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի «Թվիթեր»-ի գրառումը: Լրատվամիջոցը մեկնաբանում է տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում հայ գերիներին, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը տեսանյութի վերաբերյալ:

Նմանատիպ վերնագրով նյութ է հրապարկել իսպանական «Cope» ռադիոն:

Նյութը սկսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայ ռազմագերիների մահապատիժը դատապարտող հայտարարությամբ:

«Սոցցանցերում ևս մեկ սարսափելի տեսանյութ է տարածվել: Ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են հայ ռազմագերիների խմբին Հայաստանի ինքնիշխան տարածքում:

Միջազգային հանրությունը պետք է հստակ դատապարտի և հասցեական գնահատական տա այս պատերազմական հանցագործությանը, ինչպես նաև քայլեր ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու ուղղությամբ»,- «Cope» ռադիոն մեջբերում է վարչապետի «Թվիթեր»-ի գրառումը:

Նյութում տեղադրվել է նաև Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի «Թվիթեր»-ի գրառումը:

Իսպանական «Cadena SER» ռադիոն իր հերթին «Հայաստանը դատապարտել է հրադադարի համաձայնագրից մեկ շաբաթ անց Ադրբեջանի կողմից մի խումբ ռազմագերիների սպանությունը» վերնագրով նյութ է հրապարակել, որում ևս տեղադրվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գրառումները:

Լրահոս
Հակառակորդը նռնականետ է կիրառել Արցախում։ Երկու վիրավոր ունենք Չեն դադարում առավելապաշտական և ռազմատենչ հայտարարությունները, հայկական կողմին ուղղված անհիմն մեղադրանքները և ուժի գործադրման սպառնալիքները. Միրզոյան Երեկ ստացանք խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանին ներկայացրած մեր դիտարկումների պատասխանները Ընտրեք 2023-ի տարվա թռչնին. քվեարկություն Իլհամ Ալիևը հանդիպել է ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիկերին Ռուսական բանակը փոքր հաջողություններ է արձանագրել Ուկրաինայում Եվրոպայի դժբախտությունը։ Բելգիա-Մարոկկո խաղի հետևանքները Արտարժույթի փոխարժեքը Հայաստանում Գեղեցիկ և հետաքրքիր խաղային օր Ֆուտբոլի ԱԱ-ում։ Օրվա հանդիպումների ժամանակացույց Google-ի գաղտնի ծրագրերը սպառնում են ընկերության աշխատակիցներին Ի՞նչ օգնություն է առաջարկել ՀԱՊԿ-ը Հայաստանին Թուրքական բանակը պատրաստվում Սիրիա ներխուժել Ադրբեջանի ՊՆ-ն ակտիվացնում է տեղեկատվական ահաբեկչությունը 960․000 շվեյցարական ֆրանկ կհատկացնի Հայաստանի սահմանամերձ համայնքներին աջակցելու համար Աշխարհի նոր չեմպիոն ունենք Վ. Պուտինը նոր թափ է հաղորդում հայ-ադրբեջանական բանակցություններին Մենք նրան Ավո էինք կոչում… Ռուսաստանը և Չինաստանը «ոսկե ռեկորդ» են սահմանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռազմատենչ հայտարարություններ է արել Իրանի հասցեին Նոր շրջադարձ հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Չեղարկվել է Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումը Թշնամին տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ ԱԱ-2022. ի՞նչ հանդիպումներ են կայանալու այսօր Լույս է տեսել Սամվել Կարապետյանի «Արցախի մանրատեղանունները» աշխատությունը 2021-2022թթ.-ին Ակբա բանկը շուրջ 246.000.000 ՀՀ դրամ է տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին Ռուսաստանն արդյունավետ է համարում Ուկրաինայի կրիտիտկական ենթակառուցվածքները ոչնչացնելու մարտավարությունը ՌԴ Պետդուման ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենք է ընդունել Ի՞նչ խնդիրներ կարող են ՆԱՏՕ-ի համար առաջացնել Լեհաստանին մատակարարվող Patriot համակարգերը Հայ և ռուսական կողմերը համաձայնության են եկել։ Հայտնի է, թե ինչքան է վճարելու Հայաստանը գազի համար Սահմանում վիրավոր ունենք Երևանում կայացել է Փաշինյանի և Պուտինի հանդիպումը Ճապոնացի ֆուտբոլասերի անհավանական վարքագիծը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները` ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգում Ուկրաինայի էներգահամակարգում կոլապս է Արցախի Սահմանադրության փոփոխության նախագիծը հանվել է շրջանառությունից Կքննարկվեն Հայաստանին օգնության տրամադրման համատեղ միջոցառումները «Еще чего!». Լավրովի արձագանքը՝ հայաստանցի լուսանկարչի խնդրանքին Վլադիմիր Պուտինը ժամանեց Երևան Դավիթ Բաբայանն ու մի շարք այլ նախարարներ ազատվել են պաշտոններից Վիվա-ՄՏՍ-ն առաջարկում է լավագույն սակագին. 7 Դ/ՄԲ՝ Վրաստանում, Եգիպտոսում, ԱՄԷ-ում և 50 այլ երկրում ռոումինգում գտնվելիս Դրամի փոխարժեքը Հայաստանում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan