Հայ զինծառայողների գնդակահարության տեսանյութից հետո Ջերմուկի տարածքում շրջապատված ադրբեջանական ջոկատն արդեն պետք է ոչնչացված լիներ

Հայ զինծառայողների գնդակահարության տեսանյութից հետո Ջերմուկի տարածքում շրջապատված ադրբեջանական ջոկատն արդեն պետք է ոչնչացված լիներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, Times․am: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Ադրբեջանը խոստացել էր մինչև սեպտեմբերի 30-ը 17 հայ ռազմագերիների ազատ արձակել ու չի կատարել խոստումը։ Վերջում էլ հավելել է, որ արձանագրենք՝ Ադրբեջանը հերթական անգամ չի կատարել իր պարտավորությունը։ Այս մասին գրում է Yerevan Live տելեգրամ ալիքը։

Արձանագրեցինք, և ի՞նչ։ Կարդալով ՀՀ ԱԽ քարտուղարի գրառումը՝ Ադրբեջանը ամոթից գետի՞նն է մտնելու, սարսափահա՞ր է լինելու, անհապաղ վերադաձնելու է հայ գերիներին ու անցնի իր բոլոր խոստումների կատարմա՞նը։

Միթե՞ պարզ չէ, որ Ադրբեջանը որևէ խոստում չի կատարելու, եթե նրան չստիպեն, չպարտադրեն, չհարվածեն։ Ընդ որում, այդ պարտադրողը չի լինելու միջազգային հանրությունը, չի լինելու որևէ տերություն կամ կառույց։ Պարտադրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը, սակայն ուժեղ Հայաստանը, արժանապատիվ հակահարված տալու պատրաստ Հայաստանը, իրեն հարվածողին հարվածով պատասխան տալու պատրաստ Հայաստանը, իրեն գնդակահարողին գնդակահարությամբ պատասխանող Հայաստանը։

Հայ գերեվարված զինծառայողների գնդակահարության տեսանյութը համացանցում հայտնվելուց հետո Ջերմուկի տարածքում շրջապատված ադրբեջանական ջոկատն արդեն պետք է ոչնչացված լիներ, եթե առհասարակ նրանք դեռ այնտեղ են։

Չի կարելի անճարի նման ընկնել բոլորի դռներն ու փրկություն աղերսել։ Նման աղերսները միայն խղճահարություն են առաջացնում, սակայն աշխարհն առաջնորդվում է իր շահերով, այլ ոչ թե խնդրատուի արցունքներով, ու բոլորի շահերը դրդում են համագործակցել ուժեղի հետ։ Այդպես է ոչ միայն միջպետական, նույնիսկ միջանձնային հարաբերություններում։

Մեկ այլ պաշտոնյա էլ այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես է գալիս ողորմելի հայտարարությամբ․ «Հայ ռազմագերիների գնդակահարությունն էլ ավելի է ցույց տալիս, որ մեզ խաղաղություն է պետք»։

Այո, մեզ խաղաղություն է պետք, բայց այդ խաղաղությունը չեն մուրում։ Նման դեպքում, եթե նույնիսկ թշնամին մեզ որպես ողորմություն շպռտի այդ խաղաղությունը, ապա միայն այն ժամանակ, երբ ամբողջովին հասնի իր նպատակներին ու համոզված լինի, որ մենք այլևս երբեք ոտքի կանգնելու հնարավորություն չենք ունենա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում