Առաջարկվում է տարկետում ստացած ուսանողների զորակոչի տարիքը 27-ից դարձնել 28

Առաջարկվում է տարկետում ստացած ուսանողների զորակոչի տարիքը 27-ից դարձնել 28

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, Times․am: Ազգային ժողովը քննարկում է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Զորակոչի տարիքը 27-ից 28 բարձրացնելը ԿԳՄՍ նախարարը հիմնավորում է նրանով, որ այսօր դպրոցը դարձել է 12-ամյա՝ 18 տարեկանում են այն ավարտում, և ասպիրանտուրա 3 տարով սովորողներն արդեն երկրորդ տարում՝ 27 տարին լրանալուն պես, զորակոչվում են բանակ և չեն հասցնում պաշտպանել թեկնածուական թեզը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում