«Արաբկիր» մանկական պոլիկլինիկայի պետպատվերը սպառվել է․ ծնողները ստիպված են վճարել «անվճար» ստուգման համար

«Արաբկիր» մանկական պոլիկլինիկայի պետպատվերը սպառվել է․ ծնողները ստիպված են վճարել «անվճար» ստուգման համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, Times․am: «Արաբկիր» մանկական պոլիկլինիկայի պարբերական (երևանյան) հիվանդության դիսպանսերում պետպատվերը սպառվել է մինչև դեկտեմբեր։ Դա նշանակում է, որ ծնողները ստիպված են վճարել նույնիսկ այն դեպքում, երբ հերթագրված էին նախօրոք։ Այս մասին գրում է Yerevan Live տելեգրամ ալիքը։

Մեզ զանգահարած քաղաքացին բողոքում էր, որ այսօր դիմել է համապատասխան դիսպանսեր, և նրան պատասխանել են, որ պետպատվերը սպառվել է մինչև դեկտեմբեր, այնինչ հերթագրումը կատարված է եղել դեռ ամիսներ առաջ։

Հարկ է նշել, որ կառավարության որոշմամբ, մինչև 18 տարեկան երեխաների հսկողությունը դիսպանսերում անվճար է, սակայն հենց նույն կառավարությունը, տվյալ դեպքում առողջապահության նախարարությունը քվոտա է սահմանում։

Ստացվում է, որ ծնողները ստիպված են կամ վճարել, կամ անվճար սպասարկվել արդեն հաջորդ տարի։ Սպասել բնականաբար չեն կարող, քանի որ յուրաքանչյուր տարի պարբերական հիվանդություն ունեցող անչափահասները պետք է անցնեն համապատասխան ստուգում, որպեսզի սահմանվի «Կոլխիցին» դեղամիջոցի չափաբաժինը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում