Երբ մարդն ինֆորմացիոն արտահոսք է անում, սակայն չունի բավարար հզորություն, նրան անվանում են հիմար

Երբ մարդն ինֆորմացիոն արտահոսք է անում, սակայն չունի բավարար հզորություն, նրան անվանում են հիմար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, Times․am: Ամբողջ աշխարհում ընդունված է պետական մակարդակով լրատվամիջոցներով ինֆորմացիոն արտահոսք (սլիվ) անելը, սակայն դա արվում է այնպես, որ կամ ոչ ոք չիմանա՝ ով է կոնկրետ աղբյուրը, կամ աղբյուրն ունենում է այնպիսի հզորություն, որ կարողանա տակից դուրս գալ ու որևէ մեկը չփորձի նրան հրապարակավ ապտակել։ Այս մասին գրում է Yerevan Live տելեգրամ ալիքը:

Երբ պետության ղեկավարը, որը չունի պահանջվող հզորությունը, հրապարակավ դիֆերամբներ է ձոնում որևէ տերությանը, իսկ տանը կեղծանունով ու սեփական լրատվամիջոցով նույն այդ տերությանը գամում է անարգանքի սյունին ու իր բոլոր անհաջողությունները, դիվանագիտական անկարողությունը, քաղաքական ապիկարությունը գցում է նրա «ջեբը», ապա պետք է հաշվի առնի, որ իրեն հրապարակավ կանվանեն հիմար, ինչպես երեկ արեց Պեսկովը, կամ հրապարակավ արհամարհանքի կարժանացնեն, ինչպես այսօր արեց Զախարովան։

Ու նշված պետության ղեկավարը չի կարող նույնպես հրապարակավ պատասխանել վիրավորանքին, քանի որ այդ դեպքում բացահայտորեն կխոստովանի այն, ինչն առանց այդ էլ գիտեն։

Ցավալիորեն նման «շուստրի» պահվածքը նկատում են բոլորն ու բոլորն են հասկանում, որ տվյալ պետության ղեկավարը տառապում է անձի երկվությամբ, առավոտյան նա այլ անուն ունի, իսկ երեկոյան վերածվում է «Հավաստի աղբյուրի», և այդ երկուսն ունեն տրամագծորեն հակառակ մոտեցումներ ցանկացած հարցի վերաբերյալ, ինչն էլ հանգեցնում է անվստահության։

Փաստենք, որ մենք հենց այդ անվստահության պաշարով էլ այսօր ներկայացված ենք Պրահայում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում