Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը դուրս է եկել ԵԱ-ի ¼ երափակիչ

Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը դուրս է եկել ԵԱ-ի ¼ երափակիչ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, Times․am: Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանին շարունակում է ելույթները Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուդվայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի կանանց առաջնությունում Հայաստանը նվաճեց ¼ երափակիչի 3-րդ ուղեգիրը: Այս անգամ 1/8-րդ եզրափակիչի արգելքը հաղթահարեց 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը:

Վերջինս հաղթանակ տոնեց ֆին Պիհլա Կաիվոյի նկատմամբ: Առաջին ռաունդում 1:4 հաշվով զիջելուց հետո Գրիգորյանը 2-րդ և 3-րդ ռաունդներում բեկեց մենամարտի ընթացքը:

Ավելի վաղ ¼ եզրափակիչի ուղեգիր էին նվաճել նաև Էլիդա Քոչարյանն ու Եկատերինա Սիչևան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում