Անցել ենք դժվար ճանապարհ. հաղթանակս նվիրում եմ հայ և եզդի ազգին. Մալխաս Ամոյան

Անցել ենք դժվար ճանապարհ. հաղթանակս նվիրում եմ հայ և եզդի ազգին. Մալխաս Ամոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, Times․am: Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը Աշխարհի Մ23 տարեկանների առաջնությունում հաղթողի տիտղոսը նվաճելուց հետո հայտարարել է՝ հաղթանակը նվիրում է հայ և եզդի ազգին։

«Անցել ենք դժվար ճանապարհ և դեռ պետք է անցնենք։

Շնորհակալ եմ բոլորիցդ: Հաղթանակս նվիրում եմ հայ և եզդի ազգին։ Այս հաղթանակը բոլորինս է», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Ամոյանը։

Նշենք, որ Իսպանիայում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների առաջնության 77 կգ քաշայինների եզրափակչում հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը գոտեմարտել է մոլդովացի Ալեքսանդր Գուտուի հետ և 7։2 հաշվով վստահ հաղթանակ տարել՝ նվաճելով հաղթողի տիտղոսը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում