Ֆրանսիայում դասերից հեռացրել են թուրք աշակերտին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար

Ֆրանսիայում դասերից հեռացրել են թուրք աշակերտին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, Times․am: Փարիզի դպրոցներից մեկում պատմության դասին, երբ թեման եղել է Հայոց ցեղասպանությունը, ազգությամբ թուրք աշակերտ Հասան Քարաօղլանը, հակադարձել է ուսուցչին և ժխտել Ցեղասպանության փաստը։ Իր այդ պահվածքի համար 14-ամյա թուրք աշակերտը հեռացվել է դասասենյակից, գրում է Ermenihaber.am-ը։

Դպրոցի տնօրինությունը խիստ նախազգուշացրել է տղային, որ եթե մեկ անգամ էլ հերքի Հայոց ցեղասպանության փաստը, ապա կհեռացվի դպրոցից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում