ԵԱՀԿ-ն կարիքների գնահատման առաքելություն կուղարկի Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններ

ԵԱՀԿ-ն կարիքների գնահատման առաքելություն կուղարկի Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, Times․am: ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Դիտորդական առաքելություն տեղակայելու ԵՄ որոշումից երկու օր անց, ԵԱՀԿ-ն որոշում է կայացնում կարիքների գնահատման առաքելություն ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններում։

Այս որոշումը նշանավորում է Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննայի քայլերի արդյունքը՝ հայկական տարածքում Ադրբեջանի զինված հարձակումներից հետո։

 ԵԱՀԿ-ի այս առաքելության տեղակայումը լրացուցիչ ներդրում կունենա Հայաստանի անվտանգության և տարածքային ամբողջականության հարգման գործում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում