Երևանում BMW-ով և Mitsubishi-ով վթարի են ենթարկվել Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները

Երևանում BMW-ով և Mitsubishi-ով վթարի են ենթարկվել Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, Times․am: Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուշան Թադևոսյանը իր վարած Mitsubishi ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին։

Վթարի հետևանքով ուղևոր՝ 31-ամյա Գարիկ Հովսեփյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է ճանապարհով հոսող ջուրը, որը վթարվել է դեպքից վայրից մոտ 1 կմ վերև։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդ Ռ․ Թադևոսյանն աշխատում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության ծառայությունում։

Վթարից մի քանի րոպե անց Երևանի բնակիչ 22-ամյա Ստեփան Եղիազարյանը իր վարած BMW ավտոմեքենայով հոսող ջրի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Ս․ Եղիազարյանը նույնպես աշխատում է Նիկոլ Փաշինյանի անվտանգությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում