Մարիո Դրագին լիազորությունները փոխանցել է Իտալիայի նոր վարչապետ Ջորջա Մելոնիին

Մարիո Դրագին լիազորությունները փոխանցել է Իտալիայի նոր վարչապետ Ջորջա Մելոնիին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, Times․am: Կիջի կառավարական պալատում կիրակի տեղի է ունեցել խորհրդանշական զանգակի փոխանցման ավանդական արարողությունը, որով կառավարության ղեկավարը սկսում է նախարարների խորհրդի նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, պաշտոնաթող Մարիո Դրագին «էստաֆետը» փոխանցել է նոր վարչապետին՝ սեպտեմբերի 25-ի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Իտալիայի եղբայրներ» կուսակցության առաջնորդ Ջորջա Մելոնիին: Արարողությունը հեռարձակվել է RaiNews հեռուստաալիքի եթերում ։

Կիրակի օրը տեղի է ունենում նաև նախարարների խորհրդի նոր կազմի առաջին նիստը, որում ընդգրկված են 24 նախարարներ, նրանցից 6-ը կին է։ Տեղացի դիտորդները նշում են, որ երկրում առաջին կին վարչապետի կառավարության համար դա քիչ է։

Ինչպես գրում է Corriere della Sera թերթը, Մելոնիի առաջին միջազգային հանդիպումը որպես վարչապետ կլինի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որը կիրակի ժամանում է Հռոմ ։

Նոր վարչապետի և կառավարության պաշտոնն ստանձնելու ընթացակարգի վերջնական ավարտի համար մնացել է երկու պալատներում էլ վստահության հարցի քվեարկությունը, որը տեղի կունենա հաջորդ շաբաթվա սկզբին: Քվեարկությանը նախորդում է նոր վարչապետի ծրագրային ճառը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում