Հայաստանի հավաքականը բոլոր անդամները հաղթանակով են մեկնարկել բռնցքամարտի միջազգային մրցաշարում

Հայաստանի հավաքականը բոլոր անդամները հաղթանակով են մեկնարկել բռնցքամարտի միջազգային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, Times․am: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները սկսել են պայքարը Սլովենիայում ընթացող միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Արծաթե գոտի» անվանումը կրող մրցաշարի մրցումային օրը ռինգ դուրս եկած Հայաստանը ներկայացնող բոլոր բռնցքամարտիկները հաղթանակ են տոնել։ Ընդ որում, բոլոր մենամարտերում հայ մարզիկներին բաժին էր հասել ֆրանսիացի մրցակից։

57 կգ քաշային Արթուր Բազեյանը հաղթել է Սամուել Կիստոհուրին, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը ուժեղ էր Սոհեբ Բաուֆիայից, իսկ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը պարտության է մատնել Ջամիլ Դինին։

Հոկտեմբերի 24-ին մրցաշարում հանգստյան օր է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում