Երևանում հանդես կգա «Ռուսաստանի ոսկե սոպրանո» Հիբլա Գերզմավան

Երևանում հանդես կգա «Ռուսաստանի ոսկե սոպրանո» Հիբլա Գերզմավան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, Times․am: Երեւանյան հեռանկարներ միջազգային երաժշտական 23-րդ փառատոնը ներկայացնում է աշնանային համերգաշարի հաջորդ աննախադեպ մշակութային իրադարձությունը: Առաջին անգամ Հայաստանում հանդես կգա աշխարհահռչակ սոպրանո, Ռուսաստանի և Աբխազիայի ժողովրդական երգչուհի Հիբլա Գերզմավան:

Համերգը տեղի կունենա նոյեմբերի 12-ին՝ ժամը 19:00-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում:

Գերզմավան համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Մարիինյան թատրոնում, Լոնդոնի Թագավորական «Քովենթ Գարդենի» օպերայում, Մետրոպոլիտեն, Վիեննայի պետական, Հռոմեական, ֆրանսիական օպերաներում կարարած անմոռանալի ելույթների շնորհիվ։

Իր կարիերայի ընթացքում Գերզմավան ելույթներ է ունեցել նաև Ֆլորենցիայի Կոմմունալե թատրոնում, Բարսելոնայի Գրանդ Թեատրո դե Լիսեոյում, Նյու-Յորքի Մետրոպոլիտեն օպերայում, Բուլղարիայի Սոֆիայի ազգային օպերայում, Փարիզի Երանական դաշտեր թատրոնում և այլուր։ Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնի հետ հյուրախաղերով ելույթ է ունեցել Հարավային Կորեայում և ԱՄՆ-ում։ Մասնակցել է Գերմանիայում տեղի ունեցած Լյուդվիգսբուրգյան փառատոնին։ Կոնցերտային ծրագրերով հյուրախաղերի է մեկնել Շվեդիա, Ֆրանսիա, Հոլանդիա, Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Բելգիա, Իսպանիա, Հունաստան, ԱՄՆ և Ճապոնիա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում