Հայկական եկեղեցում՝ թուրքերեն քարոզ․ տեսանյութ

Հայկական եկեղեցում՝ թուրքերեն քարոզ․ տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, Times․am: Ստամբուլի Ֆերիգիւղի Սուրբ Վարդանանց եկեղեցում կիրակնօրյա պատարագից հետո քարոզը երկլեզու է՝ թուրքերեն և արևմտահայերեն։ Տեր Սահակ Բ․ Սրբազան Պատիրարքն յութուբյան իր էջում կիսվում է պատարագներով, քարոզներով։

MediaHub.am-ի ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ հայկական համայնքում քարոզները նաև թուրքերենով են անցկացվում։ Հարցին, թե ինչո՞ւ է արարողությունը նաև թուրքերենով անցկացում և առհասարակ ինչպե՞ս է կարգը՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից պարզաբանեցին․

«Կարգը՝ հայերեն և այն լեզուն, որով խոսում է տվյալ համայնքը։ Պատարագը թուրքերեն չի, միմիայն հայերենով է, միայն քարոզն է թուրքերենով ու զուգահեռ հայերենով, որովհետև տեղի հայերից շատերը հայերեն լավ չեն հասկանում, ինչպես նաև Ամերիկայում՝ քարոզը լինում է և՛ անգլերեն, և՛ հայերեն։ Բայց, իհարկե, ոչ բոլոր համայնքներում է այդպես. այն համայնքներում, որտեղ մեծ մասը հայերեն հասկանում են, քարոզն էլ միայն հայերենով է»։

Հիշեցնենք՝ քրիստոնեական հավատք և մայրենի լեզու. սրանք են սփյուռքում բնակվող հայության ազգապահպանության կարևոր գործոնները, քանի որ հենց այդ գործոնների իմացությունը հսկայական նշանակություն ունի հայոց մշակույթային ժառանգությունը և ազգային ինքնությունը պահպանելու համար: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում