Զարուհի Փոստանջյանը բերման է ենթարկվել

Զարուհի Փոստանջյանը բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, Times․am:  ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Զարուհի Փոստանջյանին ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել՝ Հակակոռուպցիոն կոմիտեի շենքի մոտից։ ՀՀ ոստիկանությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ Փոստանջյանը բերման է ենթարկվել Վաղարշյան փողոցից՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։

Նշենք, որ «Հրապարակ»-ը գրել էր, որ, ամենայն հավանականությամբ, Փոստանջյանը Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ բողոքի ակցիա էր պատրաստվում իրականացնել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում