Վարազդատ Լալայանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Վարազդատ Լալայանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, Times․am: Աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի արծաթե ու բրոնզե մեդալակիր Վարազդատ Լալայանը (+109 կգ) չեմպիոն դարձավ Ալբանիայի Դյուրես քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, փոխանցում է vnews.am-ը։

Մ23 մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչը առաջինն էր նաև պոկում և հրում վարժություններում: Լալայանը երկամարտում գրանցեց 440 կգ (200+240) արդյունք։ 23-ամյա ծանրորդը չմոտեցավ պոկման ու հրման երրորդ մոտեցումներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում