Առաջնագծում ինժեներական աշխատանքներն իրականացվում են ողջ ծավալով․ Թորոսյան

Առաջնագծում ինժեներական աշխատանքներն իրականացվում են ողջ ծավալով․ Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, Times․am: Ջերմուկ համայնքի ավագանու անդամի հետ զրույցի ընթացքում պարզվեց՝ իր կոչ-գրառումը վերաբերել է ռազմահայրենասիրական ճամբարին, այլ ոչ առաջնագծին: Այս մասին 24News-ին ասաց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Վայոց Ձորի մարզի Ջերմուկի «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամ Սյուզաննա Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գիշերը գրառմամբ հարցադրում էր արել․ «Ընկերներիս մեջ կա՞ն մարդիկ, ովքեր կմիանան մեզ՝ Ջերմուկում խրամատ փորելու։ Հատկապես տղամարդիկ։ Սնունդ , կեցություն հոգում ենք»։

Իսկ ավելի ուշ գրել էր, որ հոկտեմբերի 27-30-ին Ջերմուկում «մի շատ հոյակապ նախաձեռնություն է լինելու` ռազմահայրենասիրական ճամբար, որի ընթացքում լինելու են ռազմական պատրաստության, առաջին բուժօգնության, ռազմական երգ ու պարի դասեր, ինչպես նաև՝ թիկունքային աշխատանքներ (ոչ առաջնագծում խրամատ փորել և այլն)»։

ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը 24News-ին փոխանցեց, որ «առաջնագծում ինժեներական աշխատանքներն իրականացվում են ողջ ծավալով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում