Ադրբեջանը հայ զինծառայողների դիեր է վերադարձրել

Ադրբեջանը հայ զինծառայողների դիեր է վերադարձրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, Times․am: Ռուս խաղաղապահների բանակցությունների արդյունքում այսօր Շուշիում ադրբեջանական կողմը վերադարձրել է հայ զինծառայողների դիեր։ Այս մասին հայտնում են տելեգրամյան ալիքները։

Նշվում է, որ ռուսական կողմի հարցմանն ի պատասխան ադրբեջանական կողմը հայտնել է, որ դիերը հայտնաբերվել են սեպտեմբերի 13-14-ի բախումներից հետո։

Հայաստանից պաշտոնական մեկնաբանություն դեռ չի տրվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում