Հակառակորդի ուժերը Ջերմուկի կենտրոնից այժմ 5.5-6 կիլոմետր հեռավորության վրա են. ԶՈՒ ԳՇ պետ

Հակառակորդի ուժերը Ջերմուկի կենտրոնից այժմ 5.5-6 կիլոմետր հեռավորության վրա են. ԶՈՒ ԳՇ պետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, Times․am: Դիրքային փոխհրաձգությունների արդյունքում ՀՀ տարածք մխրճված ադրբեջանական ստորաբաժանումները կորուստներ են կրել և հետ են քաշվել։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ զինված ուժերի ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։

Հարցին՝ ինչո՞ւ մեր տարածք մխրճված հակառակորդի զինվորներին չեն գերեվարել և փոխանակել մեր գերիների ԳՇ պետը պատասխանեց.

«Հակառակորդին գերեվարելու համար պետք էր նրան ընդհուպ մոտենալ և մեր զինվորների կյանքին վտանգ չպատճառելու համար` մենք դրան չենք գնացել»,-ասաց Ասրյանը:

Նրա խոսքով՝ ներկա դրությամբ Ջերմուկում կա գծագրված առաջնագիծ, որն ապահովում է Ջերմուկի անվտանգությունը։

ԳՇ պետը նաև հավելեց, որ հակառակորդի ուժերը Ջերմուկի կենտրոնից այժմ 5.5-6 կիլոմետր հեռավորության վրա են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում