Միջազգային մրցույթում հայ ուսանողների 20 աշխատանքից 18-ը զբաղեցրել է առաջին հորիզոնականը, իսկ երկուսը՝ երկրորդ։

Միջազգային մրցույթում հայ ուսանողների 20 աշխատանքից 18-ը զբաղեցրել է առաջին հորիզոնականը, իսկ երկուսը՝ երկրորդ։

Երիտասարդ հայ ճարտարապետները և դիզայներները մրցանակային ամենաբարձր տեղերն են գրավել ՌԴ Կազան քաղաքում անցկացված Ճարտարապետության և դիզայնի ոլորտներում դիպլոմային աշխատանքների միջազգային ստուգատես-մրցույթում: 

Կազանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի կազմակերպած մրցույթին մասնակցել էին ճարտարապետական 58 բուհեր, որոնցից 5-ը՝ ԱՊՀ երկրներից:

Ներկայացված 699 աշխատանքներից 20-ի հեղինակը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության և դիզայնի ֆակուլտետների բակալավրի, մագիստրատուրայի ուսանողներն ու շրջանավարտներն էին:

Բուհի ռեկտոր Եղիազար Վարդանյանի խոսքով՝ տարիներ շարունակ միջազգային այս մրցույթին հաջողությամբ մասնակցած հայաստանյան մասնագիտական բուհն այս անգամ աննախադեպ արդյունք է գրանցել. ավարտական 20 աշխատանքից 18-ը զբաղեցրել են առաջին տեղ, իսկ երկուսը՝ երկրորդ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում