Բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող միկրոավտոբուսը և բեռնատարը. կա 4 զոհ և 5 տուժած

Բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող միկրոավտոբուսը և բեռնատարը. կա 4 զոհ և 5 տուժած

Նոյեմբերի 3-ին, ժամը 18։51-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը:

Նախնական տվյալներով՝ կա 4 զոհ և 5 տուժած:

Հետևեք մեզ նաև Telegram-ում