Ահաբեկչական սկանդալ Իրանի և Ադրբեջանի միջև։ Ո՞վ էր կանգնած Իրանում տեղի ունեցած ահաբեկչության ետևում

Ահաբեկչական սկանդալ Իրանի և Ադրբեջանի միջև։ Ո՞վ էր կանգնած Իրանում տեղի ունեցած ահաբեկչության ետևում

Իրանի Շիրազ քաղաքում օրեր առաջ տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչն Ադրբեջանի քաղաքացի է։ Այս մասին այսօր հայտարարել է Իսլամական Հանրապետության Հետախուզության նախարարությունը։

«Երկրի ներսում ահաբեկչական բջջի գլխավոր կազմակերպիչը եւ համակարգողն Ադրեջանի քաղաքացի Է, որը, ժամանելով Թեհրան, անմիջապես կապվել Է Աֆղանստանում ԻՊ («Իսլամական պետություն») խմբավորման ներկայացուցիչների հետ եւ նրանց տեղեկացրել, որ գտնվում Է Իրանում: Մզկիթում ահաբեկչական գործողությունը կազմակերպած խմբի կազմի մեջ էին մտնում նաեւ Աֆղանստանի եւ Տաջիկստանի քաղաքացիներ»,- մեջբերում են Հետախուզության նախարարության հաղորդագրությունը իրանական լրատվամիջոցները:

Հետախուզության նախարարության տվյալներով՝ Շահ Չըրաղ դամբարանի վրա հարձակման կազմակերպման մեղսակցության կասկածանքով ձերբակալվել Է 26 մարդ: Նրանք բոլորն Ադրբեջանի, Տաջիկստանի եւ Աֆղանստանի քաղաքացիներ են:

Հիշեցնենք, հոկտեմբերի 26-ին երեք անհայտ անձինք կրակ են բացել Շիրազի Շահ Չըրաղ դամբարանում աղոթքի մասնակցող հավատացյալների ուղղությամբ: Ահաբեկչության զոհ են դարձել 15, վիրավորվել 27 մարդ։ Զոհվածների թվում էին նաև Իրանի երկու բարձրաստիճան զինվորականներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում