Կլեոպատրայի դամբարան տանող թունել է հայտնաբերվել

Կլեոպատրայի դամբարան տանող թունել է հայտնաբերվել

Սան-Դոմինգոյի (Դոմինիկյան Հնարապետություն) համալսարանի հնագետները ժայռի մեջ փորած թունել են հայտնաբերել, որն ըստ նախնական վարկածի տանում է դեպի Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի դամբարան։ Այդ մասին այսօր տեղեկացրել է Daily Mail թերթը։

Քետրին Մարտինեսի խոսքերով, որը պեղումներ է անում արդեն 10 տարի, ավելի քան 1.3 հազար մետր երկարությամբ թունելն անցնում է Տապոսիրիս-Մագնա տաճարի, Օսիրիրսի մեծ դամբարանի տակով և գտնվում է Ալեքսանդր Մեծի կողմից հիմնադրված Ալեքսանդրիա քաղաքի մոտակայքում։ «Մենք համոզված ենք, որ Կլեոպատրան և նրա սիրեցյալ Մարկոս Անտոնիոսը հուղարկավորված են տաճարում և այս թունելը՝ նոր բացահայտման ճանապարհ է»։

Հնագետները հայտնաբերել են նաև մի քանի կարևոր գտածոներ՝ այդ թվում Կլեոպատրայի և Ալեքսանդր Մակեդոնացու դիմանկարներով մետաղադրամներ, աստվածների արձանիկներ և այլն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում