Իրանը հրետանային միջոցներով հողին է հավասարեցրել ադրբեջանցիների դիրքերը

Իրանը հրետանային միջոցներով հողին է հավասարեցրել ադրբեջանցիների դիրքերը

Իրանական աղբյուրները տեղեկացնում են, որ նախօրեին երեկոյան իրանա-ադրբեջանական սահմանին հրաձգության և պայթյունների ուժեղ ձայներ են լսվել։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հաղորդագրության համաձայն, բոլոր այն լուրերը, որ երեկ բախում է տեղի ունեցել Իրանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև, իրականությանը չեն համապատասխանում։ Ըստ Իրանի ուժայինների, ադրբեջանցիները երեկ պարզապես «հաղթանակի օրն» էին նշում, որի շրջանակներում կրակել են նաև հրետանային միջոցներով։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի այս բացատրությունը, սակայն, հավաստի չի թվում։

Ըստ Voskanapat.info-ի տեղեկությունների, նախօրեին երեկոյան Ադրբեջանի զինծառայողներն իսկապես «հաղթանակի օրն» էին նշում և ինչ-որ մի պահ ոգևորվելով՝ որոշել են «Ադրբեջանի զենքի ուժը ցույց տալ իրացիներին»։ Նրանք անկանոն կրակ են բացել իրանական դիրքերի ուղղությամբ, որից հետո ստացել են անսպասելի ուժեղ հակարահված՝ Իրանը հրետանային միջոցներով պարզապես հողին է հավասարեցրել ադրբեջանցիների դիրքերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում