Ռուսական աղբյուրները տեղեկացնում են Խերսոնի ուղղությամբ ռուսների պարտության մասին

Ռուսական աղբյուրները տեղեկացնում են Խերսոնի ուղղությամբ ռուսների պարտության մասին

Ռուսական Թելեգրամ ալիքները տեղեկացնում են, որ գիշերը Խերսոնի ուղղությամբ հարձակման անցած ուկրաինական զորքերը լուրջ հաջողություններ են արձանագրում։

Մասնավորապես տեղեկություններ են տարածվում այն մասին, որ ռուսները գրեթե առանց դիմադրության հեռանում են Խերսոնից և հարակից տարածքներից՝ անցնելով Դնեպր գետի ձախ ափ։ Ավելին, ռուսական զորքերը պայթեցնում են Դնեպրի կամուրջները՝ այդկերպ հավանաբար փորձելով կասեցնել Ուկրաինայի հետագա առաջխաղացումը։

Հիշեցնենք, որ խերսոնյան ճակատամարտին ռուսական և ուկրաինական կողմերը պատրաստվում էին ավելի քան երկու շաբաթ։ Եթե այս տեղեկությունները հաստատվեն, կնշանակի, որ Ռուսաստանը հերթական խոշոր պարտությունն է կրել ուկրաինական ռազմաճակատում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում