Արևմուտքն առանց սահմանափակումների հարձակում է գործել Ռուսաստանի դեմ. Էրդողան

Արևմուտքն առանց սահմանափակումների հարձակում է գործել Ռուսաստանի դեմ. Էրդողան

Ռուսաստանը դիմադրում է իր վրա հարձակում գործած Արևմուտքին։ Այս մասին Ուզբեկստանից վերադառնալուց հերթական օդանավյան ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Ռուսաստանը ոչ սովորական, հզոր պետություն է։ Իհարկե, Արևմուտքը՝ ԱՄՆ գլխավորությամբ, գրեթե առանց սահմանափակումների հարձակվում է Ռուաստանի վրա։ Ռուսաստանն էլ, բնականաբար, դիմադրություն է ցույց տալիս», – ասել է Էրդողանը՝ ավելացնելով, որ այս փուլում կարևոր է «խաղաղության միջանցք բացելու» հնարավորություն գտնելը։

Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ պատրաստվում է նորից կապ հաստատել Ուկրաինայի ու Ռուսաստանի նախագահների հետ և քննարկել բանակցություններ սկսելու հնարավորությունը։

«Մենք շարունակելու ենք ճանապարհներ որոնել, որպեսզի հասկանանք՝ կարո՞ղ է արդյոք մեր միջնորդությունը խաղաղություն բերել», – ասել է Էրդողանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում