Ադրբեջանի իշխանությունները հայտնում են իրանական լրտեսական ցանց բացահայտելու մասին

Ադրբեջանի իշխանությունները հայտնում են իրանական լրտեսական ցանց բացահայտելու մասին

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունն այսօր տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ երկրում բացահայտել և ձերբակալել են իրանական լրտեսական ցանցի 5 անդամների։

Ըստ հաղորդագրության, Իրանում կրոնական կրթություն ստանալուց հետո Ադրբեջանի քաղաքացիները հավաքագրվել են իրանական հատուկ ծառայությունների կողմից, ապա տեղեկություններ փոխանցել Ւրանին Ադրբեջանի ռազմածովային ուժերի, դրանց կողմից իրականացվող զորավարժությունների, նավթի ու գազի արդյունաբերության, արտաքին ներդրողների և այլնի մասին։

Ըստ Ադրբեջանի ՊԱԾ-ի, հետաքննության արդյունքում պարզվել է, որ Կասպից ծովի նավթային նավատորմի նավերից մեկի կապիտանը՝ Ասքերով Զաքիրը, համապատասխան տեղեկություններ է հայտնել իրանական կողմին։ Բացի այդ, ըստ ադրբեջանական կողմի, Իրանի հատուկ ծառայությունների հետ համագործակցող Թոգիդ Իբրահիմբեյլին, Օրհան Մամեդովը, Էլշադ Հաջիևն ու այլք WhatsApp մեսենջերում «Քննարկումներ», «Հայտարարություններ» անվանումներով փակ խմբեր են ստեղծել, որոնց միջոցով կրոնական քարոզչություն են իրականացնում Ադրբեջանում։

Նշենք, որ Ադրբեջանի այս գործողություններն արդեն արձագանք են գտել Իրանում։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Իրանում Ադրբեջանի դեսպանը կրկին հրավիրվել է ԱԳՆ, որտեղ նրան հերթական բողոքի նոտան է հանձնվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում