Նոր զարգացումներ ուկրաինական պատերազմում։ Լեհաստանի տարածքում երկու հրթիռ է ընկել

Նոր զարգացումներ ուկրաինական պատերազմում։ Լեհաստանի տարածքում երկու հրթիռ է ընկել

Լեհաստանի տարածքում երկու հրթիռ է ընկել։ Այս մասին, հղվելով ոչ պաշտոնական աղբյուրների, տեղեկացնում է տեղական ZET ռադիոընկերությունը։

ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ միջադեպը տեղի է ունեցել Փշևոդուվ բնակավայրի մոտ, որը գտնվում է Ուկրաինայի սահմանում՝ Լյուբլինի նահանգում։ Հրթիռներն ընկել են ցորենի չորանոցի վրա, որի արդյունքում, ըստ նախնական տվյալների, երկու մարդ է զոհվել։ Դեպքի վայրում այս պահին հրշեջներ ու ստիկաններ են աշխատում։ Նշվում է նաև, որ Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել։

Իր հերթին Լեհաստանի նախագահ Մաթեուշ Մորավեցկին անվտանգության հարցերով նախարարների խորհրդի նիստ է հրավիրել՝ քննարկելու համար հիշատակված միջդեպը։ Լեհաստանի կառավարության մամուլի խոսնակը նշել է, որ խորհրդի նիստին վերաբերող բոլոր այն տեղեկությունները, որոնք կարելի կլինի հրապարակել, անպայման հանրայնացվելու են։ Նա նաև կոչ է արել չտարածել չճշտված տեղեկություններ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում