Ալիևն անդրադարձել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ երկխոսության հեռանկարին

Ալիևն անդրադարձել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ երկխոսության հեռանկարին

Բաքուն պատրաստ է խոսել «Ղարաբաղում ապրող հայերի հետ»: Այս մասին, ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք պատրաստ ենք խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ այնպիսի մարդկանց, ինչպիսին Մոսկվայի կողմից ուղարկված Վարդանյանն է, որն ուղարկվել է շատ հստակ օրակարգով»,- ասել է Ալիևն Արևելյան գործընկերության հարցերով ԵՄ հատուկ բանագնաց Դիրկ Շյուբելի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում։

Վերջինս նաև հայտարարել է, որ Արցախի ներկայացուցիչների հետ ներկայումս էլ երկխոսություն կա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում