Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշում է բոլոր՝ հայտնի ու անհայտ, հին և նոր սրբերի տոնը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշում է բոլոր՝ հայտնի ու անհայտ, հին և նոր սրբերի տոնը

Քրիստոնեական հալածանքների և հավատի համար մղված բազում պատերազմների ժամանակ շատերն են անցել կրակի ու սրի միջով, անպարտելի քաջությամբ և անսայթաք զգաստությամբ դիմադրել հալածանքին, բայց, ցավոք, մնացել են մեզ անհայտ:

Նոյեմբերի 19-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է բոլոր՝ հայտնի ու անհայտ, հին և նոր սրբերի տոնը։ Տոնն առնչվում է հատկապես այն սրբերին, ում անունները հայտնի չեն մարդկանց, սակայն դրոշմված են Երկնային թագավորության սրբազան մատյանում, նրանց, ովքեր, ըստ Ս. Գրիգոր Նարեկացու. «Որպես աշակերտ առաքյալների ու չարչարակից, իրենց գործերով կատարելապես նրանց հավասար, պարում են հիմա խրախճանքներում Հավիտենական երանության մեջ» (Բան ՁԱ):

 

Այս սրբերը Եկեղեցու փառքն են, որովհետև կարողացել են միավորվել Աստծո հետ և Աստծուց շնորհներ են գտել՝ միաժամանակ մխիթարություն լինելով մեզ համար: Մեր կյանքում շատ հրաշքներ իրական են դառնում սրբերի բարեխոսությամբ։ Իզուր չի ասված՝ յուրաքանչյուր հրաշքից հետո հավատքն ավելի է զորանում, ապրելու ցանկությունը՝ մեծանում, որովհետև մարդ արարածը հասկանում է, որ ինքը միայնակ չէ, Տիրոջ զորությունը միշտ իր հետ է: Աստծո սրբերն իրենց անվերապահ ծառայությամբ և հավատով օրինակ են դարձել մեզ՝ հավատացյալներիս համար: Նրանց օրինակով սովորել ենք ամեն հարցում ապավինել Աստծուն, վառ պահել հավատի լույսը մեր մեջ՝ նույնիսկ հուսահատության ու դժվարության պահերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում