Սադրանք, թե՞ բեմականացում։ Ի՞նչ է տեղի ունեցել սահմանում

Սադրանք, թե՞ բեմականացում։ Ի՞նչ է տեղի ունեցել սահմանում

Ադրբեջանական մամուլում կադրեր են տարածվում, թե ինչպես են երկու հայ զինծառայող թշնամու դիրքին շատ մոտ գտնվող մեր դիրքերից հանգիստ կանգնում ադրբեջանցիների առջև ու տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերե, հայերեն հայհոյանքներ հղում նրանց հասցեին։

Կադրերի իսկությունը, իհարկե, դեռ պետք է ճշտել։ Բայց, առաջին հայացքից կասկածելի ոչինչ չկա։ Այո, հայհոյողները հայեր են ու, բնականաբար, ադրբեջանցիներին են հայհոյում, որոնք, ի դեպ, ոչ մի կերպ չեն արձագանքուն, պարզապես գաղնի նկարահանում են այդ ամենը։

Կասկածելին, թերևս, այլ բան է՝ հայհոյանքների անբնական լինելը։ Տպավորություն է, թե մեր զինծառայողներին պարզապես ասել են՝ դուրս եկեք խրամատից, մի քանի րոպե հայհոյեք ադրբեջանցիներին ու վստահ եղեք, որ ոչ մի վատ բան չի պատահի ձեզ հետ։ Կարծես՝ պարզապես նկարվում էին։

Եվ դա արդեն շատ հարցեր է առաջացնում։ Ինչի՞ համար էր պետք այդ բեմականացումը։

Ադրբեջանական կողմն արդեն մեղադրում է մեր զինվորականներին սադրանք իրականացնելու մեջ։ Նաև նշում են, որ այդ ամենն արվում է «եվրոպացի դիտորդների քթի տակ»։ Հայկական կողմը դեռևս որևէ կերպ չի մեկնաբանել այդ միջադեպը։

Պարզ է, որ հիշատակված տեսանյութը զենք է դառնալու ադրբեջանական քարոզչամեքենայի ձեռքում, որը նրանք օգտագործելու են Հայաստանի դեմ։ Պարզ չէ միայն, թե ինչու է հայկական կողմը նման նվեր մատուցել թշնամուն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում