Հունգարիայի վարչապետի շարֆն Ուկրաինայի հետ կոնֆլիկտի պատճառ է դարձել

Հունգարիայի վարչապետի շարֆն Ուկրաինայի հետ կոնֆլիկտի պատճառ է դարձել

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը «Մեծ Հունգարիայի» պատկերով շարֆ է կրել, որի վրա պատկերված են եղել երկրի՝ մինչ1920 թվականի սահմանները, որոնց մեջ էին նաև այժմյան Ռումինիայի, Սլովակիայի, Սերբիայի, Ավստրիայի և Ուկրաինայի որոշ հատվածներ։

Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «ռևիզիոնիզմի գաղափարի քարոզչությունը Հունգարիայում չի նպաստում ուկրաինա-հունգարական հարաբերությունների զարգացմանը»։

Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն գրել է սոցցանցերում, որ Կիևում Հունգարիայի դեսպանին կհրավիրեն արտաքին քաղաքական գերատեսչություն։

Հիշեցնենք, որ դեռևս մայիսին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովը հայտարարել է, որ Հունգարիան ծրագրում է գրավել երկրի տարածքի մի մասը։ Այս առիթով ուկրաինացի պաշտոնյան ընդգծել է, որ երկրում ճգնաժամի կարգավորումից հետո Հունգարիան կարող է սպասել հետևանքների։

Հետևեք մեզ նաև Telegram-ում