Պաշտոնական Մոսկվան պատասխանել է Էրդողանի մեղադրանքներին
Նմանատիպ
Ռուսաստանն ըմբռնումով է մոտենում սեփական անվտանգության վերաբերյալ Թուրքիայի մտահոգություններին, սակայն կոչ է անում Անկարային ձեռնպահ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել Սիրիայի շուրջ ընդհանուր իրավիճակի բարդացմանն ու ապակայունացմանը։
Այս մասին, անդրադառնալով Ռուսաստանի դեմ հնչեցրած Էրդողանի մեղադրանքներին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Հիշեցնենք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի հյուսիսում թուրք ուժայինների սկսած ռազմական գործողությունները բացատրել է այն հանգամանքով, իբր Ռուսաստանը չի կատարում Սիրիայի ահաբեկչական խմբավորումները մաքրելու՝ դեռևս 2019թ. Սոչիում ստանձնած իր պարտավորությունները։
Մեկնաբանելով Թուրքիայի գործողությունները Սիրիայում՝ Պեսկովն ասել է, որ դրանք կարող էն բումերանգի պես վերադառնալ և էլ ավելի բարդացնել անվտանգության հետ կապված իրավիճակը։
Ավելի վաղ Սիրիայի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրևենտևը հայտարարել է, որ Մոսկվան կոչ է անում Անկարային զսպվածություն դրսևորել Սիրիայի դեմ իրականացվող գործողություններում, և թույլ չտալ, որպեսզի լարվածությունն ավելի մեծանա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում